6485 դիտում
16:35 14-04-2018
Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը ներկա է գտնվել «Les réverbères de la mémoire» («Հիշողության լապտերները») հուշարձանի բացման արարողությանը, որի հեղինակը ֆրանսահայ քանդակագործ Մելիք Օհանյանն է։
Ավելի վաղ փաստաբան, Շվեյցարիայի Ժողովրդական կուսակցությունից պատգամավոր Իվ Նիդեգգերը պահանջել էր չեղարկել քաղաքի իշխանությունների որոշումը։ Նրա խոսքով՝ Տրեմբլե այգին կանաչ գոտի է, ու այնտեղ չի կարելի որևէ բան կառուցել, բացի այգու ընդհանուր բարեկարգմանը ու քաղաքացիների հարմարությանը վերաբերող կառույցներից։
Նախագծի համակարգող Ստեֆան Քրիսթենսենն իր հերթին նշում է, որ բոլոր նրանք, ովքեր դեմ են հանդես գալիս, այդպես են վարվում քաղաքական դրդապատճառներից ելնելով։
Նշում են, որ 2014-ին նախագիծը պետք է իրականացվեր Արիանա այգում, բայց չեղարկվել է «միջազգային ասպարեզում Ժնևի չեզոքության խախտման» պատրվակով, չնայած իրականում այդ որոշումը կայացվել է Թուրքիայի իշխանությունների ճնշման ներքո։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2146 դիտում
16:04 02-05-2016
Կանադայի Սենթ Քեթրինզ քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
1753 դիտում
17:39 21-04-2016
Մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգու բացվել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
Այս բաժնից
868 դիտում
10:29 10-01-2025
Մորուքը սափրած Փաշինյանը իր իսկ կողմից փչած խաղաղության օրակարգը պայթեցրեց. Արշակ Սարգսյան
931 դիտում
09:39 10-01-2025
Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ