211652_close_icon
views-count5161 դիտում article-date 17:06 26-03-2014

Ուկրաինուհիները ռուսներին պատժելու յուրօրինակ տարբերակ են առաջարկում՝ հրաժարվել սեքսից

Մի խումբ ուկրաինացի աղջիկներ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրենց տարբերակն են առաջարկել։ Երիտասարդ ուկրաինուհիները «չտալ ռուսներին» խորագրով ակցիա են կազմակերպել` առաջարկելով հրաժարվել բոլոր ռուս տղամարդկանց հետ սեռական հարաբերություններից։ Ակցիայի ֆեյսբուքյան էջում ակցիան մի շարք միջազգային ԶԼՄ֊ներ են լուսաբանել։ Աղջիկները նույնիսկ համապատասխան լոգոներով շապիկներ են թողարկել և դրանցով լուսանկարվել։ Foreign Policy ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նրանք բացատրել են, որ որոշել են կիրառել հայտնի «կանացի» ռազմավարությունը՝ նկարագրված դեռ հին հունացի գրող Արիստոփանեսի կողմից «Լիսիստրատե» կատակերգության մեջ, երբ կանայք համախմբվել են և դադարել տղամարդկանց հետ սեռական կապի մեջ մտնել, որպեսզի վերջիններս դադարեցնեն անիմաստ պատերազմը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր