211652_close_icon
views-count1914 դիտում article-date 17:41 27-03-2014

Ղրիմում առանց գրանցման բնակվողները մինչ ապրիլի 19֊ը պետք է լքեն տարածքը

Ղրիմում և Սևաստոպոլում բնակվող մարդիկ, ովքեր գրանցում չունեն, պարտավոր են մինչ ապրիլի 19֊ը լքել ՌԴ֊ի տարածքը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցիչ Վիկտորյա Գիչկոն, փոխանցում է RIA Novosti֊ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ֊ներին։ «Քանի որ նրանք փաստաթղթեր չունեն, տարածքը լքելու համար նրանց ժամանակ է տրվում»,֊ հայտարարել է Գիչկոն։ Նշվում է, որ մյուսները «օտարերկրացու» կարգավիճակ կստանան, և կրկին Ռուսաստան գալու համար իրենց պետության տարածքում պետք է համապատասխան փաստաթղթեր ձևակերպեն։

Նմանատիպ նյութեր