967 դիտում
18:40 27-03-2014
Արա Զոհրաբյանն ընդունել է Մարկ Կալինինին
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջին քարտուղար, ՙՌուսհամագործակցություն՚ Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինին:
Հանդիպման ընթացքում Արա Զոհրաբյանը և Մարկ Կալինինը ներկայացրել են իրենց կողմից ղեկավարվող կառույցները, դրանց գործունեության ոլորտները, ինչպես նաև խոսել են կատարվող աշխատանքների և ապագա ծրագրերի վերաբերյալ:
Կողմերը նախանշել են փոխգործակցության համար երկկողմանիորեն հետաքրքրություն ներկայացնող ոլորտները և ծրագրերը:
Հանդիպման վերջում համաձայնություն է ձեռք բերվել, որ ռուսական կողմը մասնակցելու է Փաստաբանների պալատի կողմից ծրագրվող հանրային իրավագիտակցության բարձրացմանն ուղղված այն ծրագրերին, որոնք առնչվելու են նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին` մասնավորապես ռուսական համայնքին:
Նմանատիպ նյութեր
1934 դիտում
14:49 01-02-2019
Արա Զոհրաբյանն ընդունել է Ալեքսանդր Լապշինին
7060 դիտում
13:25 22-12-2017
Արա Զոհրաբյանն Ազգային ժողովից երաշխիքներ է պահանջում, հակառակ դեպքում փաստաբանները կընկճվեն. Aysor.am
Այս բաժնից
2851 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ