Յանուկովիչն ուղերձով դիմել է ուկրաինացիներին․ տեսանյութ
Այսօր Վիկտոր Յանուկովիչն ուղերձով է հանդես եկել, որում կոչ է արել ուկրաինացիներին` Ուկրաինայի կազմում գտնվող յուրաքանչյուր շրջանի համար հանրաքվե անցկացնել։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։
«Որպես նախագահ, ով հոգով և սրտով ձեզ հետ է, կոչ եմ անում յուրաքանչյուր առողջ դատող Ուկրաինայի քաղաքացիներին թույլ չտաք, որ ինքնակոչերը խաբեն ձեզ։ Պահանջե՛ք Ուկրաինայի կազմում գտնվող առանձին շրջանների հանրաքվեի անցկացում»,֊ ասվում է Յանուկովիչի հայտարարությունում։
Յանուկովիչի կարծիքով միայն արտահերթ հանրաքվեի անցկացումը կփրկի Ուկրաինայի ամբողջականությունը և համեմատաբար կկայունացնի ներկայիս քաղաքական իրադրությունը։
«Այսպես կոչված ներկայիս իշխանությունն ընդունել է մի շարք օրենքներ, որոնք հակասում են Ուկրաինայի սահմանադրությանը։ Այդ օրենքներն ընդունվել են «Մայդանի» ճնշման հետևանքով։ Մի շարք պատգամավորների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ բռնություններ են կիրառվել»,֊ասվում է նրա ուղերձում։