211652_close_icon
views-count1831 դիտում article-date 16:07 28-03-2014

Կայծակի հարվածի հետևանքով Լա Մանշով երթևեկությունը դադարեցվել է

Մեծ Բրիտանիան և Եվրոպան բաժանող Լա Մանշ նեղուցի տակ գտնվող թունելով երեկ ուշ գիշեր դադարեցվել է երթևեկությունը: Պատճառը տրանսֆորմատորային ենթակայանին հասցված կայծակի հարվածն է: այս մասին հայտնում է BBC֊ն։ Պատահարը գրանցվել է Էշֆորդ կայարանում՝ Անգլիայի հարավարևելյան մասում գտնվող Քենթ կոմսության թունելի ելքի մոտ: Կայծակի հարվածի հետևանքով ենթակայանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով անջատվել է էլեկտրականությունը: Միջադեպի պատճառով 4 գնացքներ ճանապարհին են մնացել։

Նմանատիպ նյութեր