Ինիեստան կարող է բաց թողնել «Էսպանյոլ»-ի հետ հանդիպումը
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում «Էսպանյոլ»-ի հետ կայնալիք հանդիպումը: Փոխարենը իր թիմին վերոնշյալ խաղում կկարողանա օգնել Խավին, ով թեթևակի վնասվածքի պատճառով բաց էր թողել Պրիմերայի նախորդ տուրում «Սելտա»-ի հետ կայացած հանդիպումը:
Հիշեցնենք, որ 30 տուրից հետո «Բարսելոնա»-ն իր ակտիվում ունի 72 միավոր և 1 միավորով զիջում է առաջատար Մադրիդի «Ատլետիկո»-ին: