211652_close_icon
views-count1588 դիտում article-date 18:56 27-05-2014

Վրաստանի վարչապետը մեկնաբանել է, թե ինչու՞ է ինքը ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը

Ոչ մի տեսակի լրացուցիչ լիազորությունների չեմ ձգտում, ունեմ համապատասխան իրավունքներ, որ այդ պայմանագրի տակ ստորագրեմ, այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնաբանելով Վրաստանի նախագահի հրամանգիրը, ըստ որի ինքը ետք է ստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը: «Ձեզ ամենից շատ սկանդալն է հետաքրքրում: Ոչ մի տեսակի լրացուցիչ իրավունքների կարիք չունեմ, սահմանադրությամբ ինչ գրված է մենք այն ենք իրականցնում: Ոչ մի տեսակի լրացուցիչ լիազորությունների չեմ ձգտում, ունեմ համապատասխան իրավունքներ, որ այդ պայմանագրի տակ ստորագրեմ », ասել է Ղարիբաշվիլին: Նշենք, որ Վրաստանի նախագահն այսօր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն երկրի վարչապետն է ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը:

Նմանատիպ նյութեր