211652_close_icon
views-count1493 դիտում article-date 15:43 29-03-2014

Կլիչկոն հրաժարվել է մասնակցել նախագահական ընտրություններին

Կիևում «ՈւԴԱՌ» կուսակցության համգումարի ժամանակ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ նախագահական ընտրությունների փոխարեն իր թեկնածությունը կառաջադրի Կիևի քաղաքապետի ընտրություններում։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նա նաև նախագահի ընտրություններում առաջարկել է գործարար Պյոտր Պորոշենկոյի թեկնածությունը։ Նշենք, որ նախօրեին Պորոշենկոն հայտարարել էր նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին։ Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կանցկացվեն մայիսի 25֊ին։

Նմանատիպ նյութեր