211652_close_icon
views-count1259 դիտում article-date 22:23 25-02-2014

Կլիչկոն կմասնակցի նախագահական ընտրություններին

Ուկրաինայի ընդդիմադիր առաջնորդներից մեկը` Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին, հաղորդում է AFP-ն: «Ես կառաջադրվեմ նախագահական ընտրություններում, քանի որ վստահորեն համոզված եմ, որ Ուկրաինայում պետք է ամբողջովին փոխվեն խաղի կանոնները: Գիտեմ, որ դա հնարավոր է իրականացնել»,- հայտարարել է Կլիչկոն Ռադայում գտնվող լրագրողներին: Նրա հայտարարությամբ, ինքն իրեն չի տեսնում նոր կառավարության կազմում: Ուկրաինայի Գերագույն Ռադայի որոշմամբ, արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 25-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն հայտնել է, որ թեկնածուների գրանցումն սկսվել է փետրվարի 25-ից և շարունակվելու է մինչև մարտի 30-ը:

Նմանատիպ նյութեր