1637 դիտում
17:11 29-03-2014
ՀՀ ՊՆ-ում անցկացվել է զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականությանը նվիրված նիստ. ֆոտոշարք
Մարտի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականության հարցերին: Կոլեգիայի նիստը նախագահել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նիստին մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ:
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում կոլեգիայի նիստին ներկա էին նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ՊԲ բարձրաստիճան սպաներ:
Բացելով նիստը և ներկայացնելով օրակարգում տեղ գտած խնդիրները` Սեյրան Օհանյանը կարևորել է դրանց իրականացումը ազգային բանակի մարտունակության ապահովման համատեքստում:
Իր զեկույցում հանգամանալից վերլուծելով վերջին շրջանում զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականությունը բարձրացնելու ուղղությամբ կատարված աշխատանքները, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը վստահեցրել է, որ զինված ուժերը պատրաստ են պատվով կատարել առաջադրված ցանկացած մարտական խնդիր: Ներկայացնելով արձանագրված ձեռքբերումներն ու որոշակի բացթողումները` Յուրի Խաչատուրովը կարևորել է ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Այս առումով Սեյրան Օհանյանը փաստել է, որ զգալի ֆինանսական միջոցներ են ներդրվել ճշգրիտ և հեռահար սպառազինության, հակատանկային միջոցների, օպտիկական սարքերի և նշանոցների քանակն ավելացնելու ուղղությամբ:
Զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականության, զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման, սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում առկա հարցերի վերաբերյալ կոլեգիայի նիստում զեկույցներով և առաջարկություններով հանդես են եկել վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ, բարձրաստիճան սպաներ:
Ծավալված ակտիվ քննարկումների ընթացքում բարձրաձայնվել են նաև առաջնագծում ինժեներական սարքավորումների, համապատասխան արգելափակոցների ստեղծման, հենակետերի մարտական դիրքերի լրակահավորման, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի և ճանապարհների անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:
Կոլեգիայի նիստի ընթացքում ուղիղ տեսակապ է հաստատվել սահմանամերձ զորամասերից մեկի մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին և կոլեգիայի նիստի մասնակիցներին զեկուցվել է սահմանագծում տիրող իրավիճակի, հակառակորդ կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի, դիրքապահ զինծառայողների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության մասին:
Ամփոփելով կոլեգիայի նիստի աշխատանքները և ի մի բերելով զեկույցներում հնչած փաստերն ու հետևությունները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանգամանորեն անդրադարձել է զորատեսակների անձնակազմի մասնագիտական պատրաստության կատարելագործման, սպառազինության և ռազմական տեխնիկայի համալիր վերազինման և արդիականացման, մարտական պատրաստության գործընթացի արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև միջադեպերի կանխարգելմանն ուղղված ճիշտ և նպատակային միջոցառումների կազմակերպման խնդիրներին, տվել է համապատասխան հանձնարարականներ:
Կոլեգիայի նիստի ավարտին մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
4433 դիտում
17:48 30-01-2018
Անց են կացվել ցուցադրական մարտական պատրաստականությանը առնչվող պարապմունքներ
2159 դիտում
17:49 18-01-2022
Զինծառայողները կատարելագործել են եղանակային տարբեր պայմաններում մարտական խնդիրների կատարման ունակությունները. ՊՆ
2750 դիտում
22:58 03-07-2018
ԱԻՆ-ում Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջգերատեսչական նիստ է անցկացվել
Այս բաժնից
565 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը