211652_close_icon
views-count1978 դիտում article-date 18:44 29-03-2014

Եգիպտոսը 3 օրով բացել է Գազայի հետ սահմանը

Եգիպտոսի իշխանությունները վերջին 1,5 ամսվա ընթացքում առաջին անգամ բացել են Գազայի հատվածի հետ «Ռաֆահ» սահմանային անցակետը: Սահմանը բաց կլինի ընդամենը 3 օր: Միևնույն ժամանակ Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ սահմանը ոչ բոլորի համար է բաց լինելու. Գազայից Եգիպտոս կարող են գնալ միայն ուսանողները, արտասահմանյան անձնագրեր ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն պաղեստինցիները, ովքեր պետք է բուժում ստանան արտերկրում: Բացի այդ, անցակետով հնարավոր կլինի փոխադրել դեղամիջոցներ և հումանիտար օգնություն: Տեղեկությունների համաձայն, մի քանի ժամվա ընթացքում անցակետով տասնյակ ավտոբուսներ են անցել: Եգիպտոսի իշխանությունները պատճառաբանել են, որ սահմանը փակում են, քանի որ պաղեստինցիներն աջակցություն են ցուցաբերում Սինայի թերակղզում գտնվող իսլամիստ գրոհայիններին:

Նմանատիպ նյութեր