211652_close_icon
views-count8992 դիտում article-date 13:32 30-03-2014

Ժայռաբեկորների փլուզում՝ Լոռու մարզում. օպերատիվորեն գործեցին ճանապարհային ոստիկաններն ու Թումանյանի ճանշինը

Այսօր՝ մարտի 30-ին, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում ժայռաբեկորները պոկվել և թափվել էին ճանապարհին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը դարձել էր դժվարանցանելի և երթևեկությունը դարձել էր միակողմանի: Փլուզման մասին քաղաքացիները տեղեկացրել էին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ փլուզման վայր էին ուղարկել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները, ովքեր վթարներից խուսափելու համար նշված հատվածում ուժեղացված ծառայություն էին կատարում: Օպերատիվորեն ժամանել են Թումանյանի ճանշինի աշխատակիցները, ովքեր վերամբարձ կռունկի օգտագործմամբ ճանապարհից հեռացնում էին ապառաժ քարերը: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր