Սամի Խեդիրան ապաքինվել է վնասվածքից
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան ապաքինվել է ծնկի վնասվածքից և ընդհանուր խմբի հետ վերսկսել է մարզումները, հայտնում է Marca-ն: Խեդիրային խաղադաշտ վերադառնալու համար դեռ անհրաժեշտ է մարզավիճակ հավաքել:
Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի չեմպիոնը վնասվածք էր ստացել սեպտեմբերի սկզբին՝ Գերմանիայի հավաքականի մարզման ժամանակ: