Ես ձգտում եմ չմտածել տիտղոսի մասին. Ռոջերս
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ չի մտածում Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսի մասին: Նշենք, որ 32 խաղից հետո «Լիվերպուլ»-ը ստանձնել է Պրեմիեր լիգայի առաջատարի դերը:
« Դա մեր երկրպագուների երազանքն է: Նրանք ցանկանում են նվաճել տիտղոսը, բայց դա իմ խնդիրը չէ: Իմ խնդիրը թիմին լավագուն ձևով նախապատրաստելն է: Եթե մենք շարունակենք նման կերպ, ապա կշարունակենք հաղթանակներ տոնել: Հետագայում պարզ կլինի, թե դա ինչի կբերի»,-ասել է Ռոջերսը: