Բալոտելին համաշխարհային մակարդակի խաղացող է. Ռոջերս
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը գովասանքի խոսքեր է հղել թիմի նորեկ հարձակվող Մարիո Բալոտելիի հասցեին:
«Այս տրանսֆերը մեծ արժեք է ներկայացնում ակումբի համար: Կասկած չկա, որ Մարիոն համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է: Նա տաղանդ է, որը 24 տարեկան հասակում ամենաբարձր մակարդակով հանդես գալու փորձ ունի: Նա բազմաթիվ գոլեր է խփել Պրեմիեր լիգայում, Ա Սերիայում, Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև իր հավաքականի կազմում: Մենք Բալոտելիին կօգնենք, որպեսզի նա լիովին իրացնի իր տաղանդը: Դրա համար մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները»,-ասել է Ռոջերսը: