211652_close_icon
views-count1382 դիտում article-date 16:14 31-03-2014

Էրդողանի կուսակցության հաղթանակից հետո կգա դաժան հաշվեհարդարների շրջանը. միջազգային մամուլի արձագանքը

Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները դուրս չմնացին միջազգային մամուլի ուշադրությունից, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=8&cur_news=620]Ermenihaber.am[/url] կայքը: Financial Times Նշում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարել է ընտրություններում իր ղեկավարած ուժի հաղթանակի մասին: Այդ հայտարությունը նախազգուշացման տպավորություն է թողնում, թե շուտով խիստ միջոցներ է ձեռնարկելու իր թշնամիների դեմ: Բացի դրանից Էրդողանը նախագահական ընտրություններին պատրաստ լինելու ազդակ է հղում: Guardian Նշում է, որ ՏԻՄ ընտրությունները եղան վարչապետ Էրդողանի ամբոխավարությունը չափող բարոմետր: Էրդողանի ղեկավարած կուսակցության հաղթանակից հետո սպասվում է, որ կգա դաժան հաշվեհարդարների շրջանը: Washington Post Նշում է, որ վարչապետ Էրդողանը նպատակադրվել է ՏԻՄ ընտրությունների միջոցով ազատվել կոռուպցիոն սկադնալից: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=8&cur_news=620]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր