211652_close_icon
views-count2003 դիտում article-date 11:01 01-04-2014

ԱՄՆ-ը կտրականապես դեմ է Թուրքիային արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը բացառել է գյուլենական շարժման հիմնադիր, Էրդողանի մեծ թշնամի համարվող Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելը: «Խոսք անգամ չի կարող լինել Գյուլենին արտահանձնելու մասին»,-նշել է ԱՄՆ Պետդեպ-ի ներկայացուցիչը: Վերջինիս խոսքով՝ չնայած, որ Միացյալ Նահանգները և Թուրքիան դաշնակիցներ են, սակայն դա չի նշանակում, որ բոլոր հարցերում համախոսհ են: Հիշեցնենք, որ Գյուլենը վերջերս Կանադայի իշխանություններից ապաստան խնդրեց այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գյուլենին արտահանձնելու մասին հարց բարձրացրեց: Էրդողանը արդի իսլամական շարժման հիմնադրին համարում է Թուրքիայում հակակոռուպցիոն սկանդալի գլխավոր հրահրիչը, և որ վերջինս միջամտում է Թուրքիայի ներքին գործերին:

Նմանատիպ նյութեր