«Աջ սեկտորը» լքել է Կիևի գրասենյակը
«Աջ սեկտոր» շարժման անդամները լքել են Կիևի «Դնեպր» հյուրանոցը։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը՝ հղում անելով Կիևի ոստիկանությանը։
Նշվում է, որ շենքում հրաձիգներով զինված մի քանի 10֊նյակ ակտիվիստներ էին բնակվում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ «Դնեպր» հյուրանոցում, որտեղ գտնվում է «Աջ դեկտորի» գրասենյակը շրջափակվել էր։ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել էր, որ «Աջ սեկտորի» ներկայացուցիչներին առաջարկվել է մինչ ապրիլի 1֊ի առավոտյան լքել շենքի տարածքը