«Ատլետիկո»-ն ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի. Խավի
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում «Ատլետիկո»-ի հետ կայանալիք խաղից առաջ կիսվել է իր սպասումներով:
« Մեր մրցակիցը հավատում է իր ուժերին: «Ատլետիկո»-ն չի դադարում զրագացնել իր խաղը, և արդեն հասել է այն մակարդակին, որ ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի: «Ատլետիկո»-ն շատ բարդ մրցակից է: Կարծում եմ կիսեզրափակիչ դուրս գալու համար թիմերի շանսերը հավասար են»,-ասել է Խավին: