10999 դիտում
23:31 01-04-2014
Ավտովթար Երևանում, Audi A4-ի վարորդը ճանապարհային ոստիկաններին ասում էր. «լիմոնադ եմ խմել, տեսեք ինչ եք անում»
Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայում Audi A4 մակնիշի 24 SL 853 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է իր առջևով ընթացող Mercedes մակնիշի 23 SՍ 980 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Ըստ նախնական տեղեկությունների, Audi-ի վարորդը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում և ՃՈ աշխատակցի հարցին, թե նա արդյո՞ք գտնվում է սթափ վիճակում, անընդհատ պատասխանում էր. «լիմոնադ եմ խմել , պրծեք տեսեք ինչ եք անում, որ էթամ տուն»:
Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որոնց կանչով էլ վթարի վայր պետք է ժամանի ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2230 դիտում
21:15 21-02-2022
Ահա տեսեք ձեր դաշնակցին, տեսեք ինչպես են գնահատում ձեզ և ձեր օգնությունը. Գարիկ Քերյան