2258 դիտում
17:21 02-04-2014
Օգնենք Նաիրա Շահբազյանին՝ վերականգնվելու
Նաիրա Շահբազյանը ծնվել է 1985 թ. մարտի 16-ին` ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Բանասիրական կրթություն ստանալուց հետո Նաիրան 7 տարի շարունակ ծառայել է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում, որից հետո եղել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցուն կից «Հավատամք» կենտրոնի աշխատակից:
Նաիրան 15 տարեկանից սկսել է պարբերաբար կրկնվող գլխացավեր ունենալ: Տարիների ընթացքում տարբեր բժիշկների կողմից տարատեսակ սխալ հիվանդության ախտորոշումներ են իրականացվել և միայն 2013-ին է պարզվել, որ Նաիրան բավականին լուրջ առողջական խնդիրներ ունի: Նրա գլխուղեղի ձախ կիսագնդի խորանիստ շրջանում գոյացություն (ուռուցք) կար, որի արդյունքում թուլացել էին նրա աջ ձեռքը և աջ ոտքը:
2014 թ. հունվարի 7-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի աջակցությամբ Ս. Պետերբուրգից ժամանած շբժիշկ Վիլիամ Խաչատրյանի կողմից Նաիրա Շահբազյանը վիրահատվել է` Երևանի 3-րդ մանկական կլինիկայում: Այժմ Նաիրան հետվիրահատական ճառագայթային բուժման կուրս է անցել, սակայն դա ևս բավարար չէ հիվանդության լիարժեք հաղթահարման համար: Նաիրայի առողջությունը Հայաստանում չի կարող լիարժեքորեն վերականգնվել, ինչի մասին խոստովանել են նույնիսկ այստեղի բժիշկները:
88-ի երկրաշարժից մինչ այժմ ծանր սոցիալական վիճակում ապրող Շահբազյանների ընտանիքը Նաիրայի բուժումը հնարավոր դարձնելու նպատակով Շիրակի մարզի Ախուրյան համայնքից տեղափոխվել է Երևան, որտեղ բնակվում է վարձով, հազիվ ` ծայրը ծայրին հասցնելով: Նաիրայի կյանքը փրկելու համար արհրաժեշտ է բուժումը շարունակել արտերկրում, որի համար Շահբազյանների ընտանիքը գումար չունի:
«Յունիբանկ»-ում հաշվեհամար է բացվել Նաիրայի եղբոր` Լևոն Շահբազյանի անունով:
Ձեր հանգանակությունները կարող եք իրականացնել գումար փոխանցելով «Յունիբանկ» ՓԲԸ ներքոնշյալ հաշվեհամարներին:
24100276846300 AMD- Դրամ
24100276846302 EUR-Եվրո
24100276846301 USD-ԱՄՆ Դոլար
Այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Նաիրա Շահբազյանի եղբորը` Լևոնին, հետևյալ հեռախոսահամարով` 094 224 557, 077 224 559:
Նմանատիպ նյութեր
2973 դիտում
10:04 29-03-2016
Շիրակի մարզպետը աշխատանքից ազատել է Արաքսյա Կիրակոսյանին և Տիգրան Շահբազյանին. «Ժողովուրդ»
937 դիտում
22:13 02-04-2024
Զինվորի տանն անցկացվել է բժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանին նվիրված միջոցառում
1464 դիտում
10:35 20-12-2014
Օզոնային շերտը վերականգնվելու նշաններ է «ցույց տալիս». ՄԱԿ-ի զեկույց
Այս բաժնից
592 դիտում
20:00 22-10-2024
Պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը․ հայտարարություն
589 դիտում
19:48 22-10-2024
ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները
619 դիտում
19:35 22-10-2024
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերին