Ֆուտբոլ խաղում են նույնիսկ թզուկները. տեսանյութ
Բրազիլիայում գոյություն ունի թզուկների ակումբ, որը կոչվում է «Գիգանտես-դու-Նորտի»: Ցածրահասակների թիմի գլխավոր մարզիչը վստահ է, որ եթե իր սաները բարձրահասակ լինեին, ապա կկարողանային հանդես գալ պրոֆեսիոնալ մակարդակով:
Հատկանշական է, որ ցածրահասակները խաղում են սովորական ֆուտբոլային խաղադաշտում, սակայն տուգանայինների ժամանակ իրավունք ունեն պատ կազմել միմյանց ուսերի վրա նստելով: