1149 դիտում
18:19 03-04-2014
Քեսաբահայերի խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է. վարչապետ
[i][b]ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան[/b][/i] - Մինչև օրակարագի ձևավորումը երեք հարց կա` որոնց պետք է անդրադառնանք: Առաջինը՝ քեսաբահայությանն առնչվող խնդիրներն են, որոնք պահում ենք մեր ուշադրության կենտրոնում և փորձում ենք օպերատիվ արձագանքել և լուծումներ տալ այդ խնդիրներին: Տիկին Հակոբյան՝ ինչպիսին են վերջին զարգացումները:
[i][b]ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան[/b][/i] - Պարոն վարչապետ, ինչպես գիտեք, 670 ընտանիք հայտնի դեպքերից հետո տեղահանվել է, որոնցից մոտ 400-ը գտնվում են Լաթաքիայում, Դամասկոսում, մեկ տասնյակ ընտանիք տեղափոխվել է նաև Բեյրութ և Այնճար, 200 և ավելի մարդ պատսպարվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում, 38 հոգի պատանդ էին մնացել, նրանցից 24-ը վերադարձվել են, 3-ը տեղափոխվել են թուրքական Վաքըֆ գյուղ, բռնի կերպով են տարել, բայց ողջ են, մնացածը Քեսաբում են, հեռախոսակապի միջոցով խոսում են գյուղապետի հետ և նա էլ անընդհատ մեզ հետ և դեսպանի հետ կապի մեջ է: Այնճարում արդեն երեխաները դպրոց են գնում, եկեղեցու տարածքում շտապ օգնության ծառայություն է կազմակերպված, հայկական բոլոր կառույցները սիրիայում վերջին երեք տարիների դեպքերի առնչությամբ ստեղծել են շտապ օգնության կառույցներ, որոնց մեջ մտնում են մեր եկեղեցիները, կուսակցությունները, բարեգործականը:
Առաջին պարագաները՝ սնունդը և այլն, ապահովված է: Քայլերը, որոնք ձեռնարկվեցին Հայաստանի Հանրապետության կողմից, անմիջապես Հանրապետության նախագահի հայտնի հայտարարությունն էր Հաագայից, դա ազդակ հաղորդեց ողջ հայ ժողովրդին և միջազգային կազմակերպություններին: Մենք նախագահի հայտարարությունն անմիջապես ուղարկեցինք բոլոր հայկական համայնքների ղեկավարներին՝ խնդրելով ցույցեր, բողոքի ակցիաներ, հանրահավաքներ անցկացնել, ցուցաբերել նաև նյութական օգնություն: Նաև պետք է ասեմ, որ ի պատիվ հայկական բոլոր համայնքների, որ անցկացրին բողոքի ակցիաներ, ցույցեր, սկսած գործադուլից, մինչև պետական դեպարտամենտի վրա ճնշումներ գործադրելը, շատ ակտիվ աշխատեցին Հայ Դատը, Հայկական համագումարը, կուսակցությունները, եկեղեցիները, մեր երկու կաթողիկոսներն արձագանքեցին շատ արագ: Այսօր ի՞նչ են մեզնից պահանջում քեսաբահայերը: Առաջին խնդրանքն այն է, որպեսզի ճնշումն ավելացվի. երեկ մեր արտաքին գործերի նախարարը դիմեց ՄԱԿ՝ Բան կի Մունին, մեր կրթության նախարարը դիմեց Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, և հիմնական խնդրանքն այն է, որ հետաքննություն սկսվի, թե ինչպես են տեղի ունեցել իրադարձությունները, դեպքերը, և երկրորդ՝ հնարավորություն ստեղծել, որ քեսաբահայերը վերադառնան: Նաև մեզ ուղարկել են այն հնարավոր կետերը, որ եթե վերադառնան, մենք՝ որպես պետություն և սփյուռք՝ ինչով պետք է օգնենք, որպեսզի նրանք կարողանան վերականգնել այն ամենն, ինչ որ կար: Ցավոք, պղծել են հայկական եկեղեցիները, իջեցրել հայկական խաչերը, նույնիսկ տեղի է ունենում վերաբնակեցում: Հյուսիս արևմուտքից մտել և ապրում են մեր հայկական տներում, ինչպես նաև թալանվում է ողջ նյութական ունեցվածքը: Այս առումով, եթե աստված հաջողի շուտ վերադառնան, ապա օգնության մի այլ ձև պետք է մշակվի: Միաժամանակ, առկա է նյութական օգնության խնդիրը, շատ ակտիվացել են տարբեր կառույցներ, կազմակերպություններ և սկսվել է դրամահավաք, բայց մենք գտնում ենք, որ մենք 20 տարի շարունակ արդեն ունենք հաստատված խողովակ՝ դա Հայաստան համահայկական հիմնադրամն է, ովքեր ցանկություն ունեն, ապա պետք է անպայման այդ ճանապարհով օգնություն կազմակերպել, իհարկե, դասական կուսակցությունները, եկեղեցիները, բնական է, իրենց խողովակներով պետք է կազմակերպեն:
Միաժամանակ, պարոն վարչապետ, մենք պարոն փոխվարչապետի մոտ մարզպետների խորհրդակցություն ունեցանք, նաև մարզպետներին հնարավոր սցենարների զարգացման դեպքում հանձնարարականներ տրվեցին, որ նրանք ևս պատրաստ լինեն: Այսօրվա դրությամբ Քեսաբից Հայաստան որևէ մեկը դեռ չի եկել, չնայած խոսակցություններ կան, որ կարող է եկեղեցու տարածքում բնակվողները տեղափոխվեն Բեյրութ, այնտեղից էլ Հայաստան: Դա, իհարկե, օրերի և ժամանակի խնդիր է, կախված, թե երբ կավարտվի այդ հակամարտությունը: Ասեմ նաև, որ ակտիվ տղաները զորքի հետ են և իրենք նաև համաձայն չեն, որ ծավալվեն ակտիվ գործողություններ, որոնց ակտիվ ծավալման դեպքում կարող են ավերածությունները շատ լինել: Այդ պատճառով շատ դանդաղ է առաջ գնում, բայց այս պահին որոշակի ռազմավարական բարձունքներ սիրիական բանակը նվաճել է: Պետք է ասեմ նաև, որ տեղեկությունների առումով կարևոր նշանակություն ուներ մեր պատգամավորների այցը և բարոյական, և հոգեբանական առումով: Այնպես որ աշխատանքները շարունակվում են, ամենօրյա են: Պետք է ասեմ, որ մեր դեսպանատունը, հյուպատոսությունն այնտեղ շատ պատասխանատու և հետևողական աշխատում են, անընդհատ կապի մեջ ենք և ինչ նրանք պահանջում են, փորձում ենք ինչ որ ձևով լուծումներ գտնել:
[i][b]ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան[/b][/i] - Մեր պատգամավորների կարծիքն այնպիսին էր, որ քեսաբահայերի հիմնական ցանկությունն այն է, որ նրանք վերադառնան իրենց սեփական տները:
[i][b]ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան[/b][/i] - Այո: Եվ պարոն վարչապետ, մենք երեկ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ ենք անցկացրել, բոլոր գերատեսչությունները, նախարարությունները պատգամավորներից տեղակացան այն ամենի մասին, ինչ նրանք տեսել և լսել են: Այնպես որ, մեր բոլոր կառույցները, կազմակերպությունները, եթե հանկարծ նրանք գան հայրենիք, պատրաստ կլինեն ինչպես սիրիայի մյուս քաղաքացիների, այնպես էլ քեասաբահայերի համար օգնություն կազմակերպել:
[i][b]ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան[/b][/i] - Շատ լավ: Ուղղակի մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ մեր ամենօրյա հսկողության տակ գտնվող խնդիր է և կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի այն հոգսերը, որ այսօր ընկել են մեր հայրենակիցների ուսերին՝ լուծվեն և մենք պետք է կանգնած լինենք նրանց կողքին:
Նմանատիպ նյութեր
854 դիտում
18:00 26-08-2014
Երեխաների խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում. ՀՀ վարչապետ
1075 դիտում
21:50 17-05-2016
Ընդունելության քննությունների ողջ գործընթացը կլինի կառավարության ուշադրության կենտրոնում. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
316 դիտում
10:07 31-10-2024
ՀՀ կառավարությունն արհեստական խոչընդոտներով տապալել է արցախցիների բնակապահովման ծրագիրը. Մեսրոպ Առաքելյան
748 դիտում
09:40 31-10-2024
Քաղաքագլուխ չունեցող Գյումրիում պաշտոնյաները հերթով հրաժարական են տալիս. Aravot.am
418 դիտում
09:31 31-10-2024
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են