211652_close_icon
views-count5250 դիտում article-date 01:44 04-08-2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Կառավարության ուշադրության կենտրոնում են բանակը, զորամասը, զինվորը, սահմանապահը». aravot.am

Օգոստոսի 3-ի երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեցին Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամաս: Նրանց ուղեկցում էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանը: Վարչապետն ու պաշտպանության նախարարը Նոյեմբերյանի տարածաշրջան այցելեցին Վանաձորից, ուր մասնակցել էին Արցախում զոհված ավագ լեյտենանտ Զորիկ Գեւորգյանի հուղարկավորությանը: Բարձրաստիճան պաշտոնյաներին դիմավորեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նոյեմբերյանի զորամասում սահմանամերձ համայնքների ղեկավարների եւ զորամասի զինծառայողների հետ բացօթյա հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարության ուշադրության կենտրոնում են բանակը, սահմանապահ զինվորը: Ս. Օհանյանն ասաց, որ հայրենիքի պաշտպանության գործում դիրքապահ զինվորը եւ սահմանամերձ գյուղերի բնակիչները նույն հարթության վրա են, քանի որ սահմանապահ զինվորը իր թիկունքում զգում է սահմանագոտու բնակիչների աջակցությունը: Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/08/03/485464/]այստեղ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր