211652_close_icon
views-count2943 դիտում article-date 13:35 04-04-2014

Ուկրաինացի զինծառայողները լքել են Ղրիմը․ Շոյգու

Ուկրաինացի զինծառայողները, ովքեր ցանկություն են հայտնել ծառայությունը շարունակել Ուկրաինայի զինված ուժերում, լքել են Ղրիմի տարածքը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ Սերգեյ Շոյգուն։ Ըստ նրա խոսքերի, այժմ Ղրիմում գտնվող զինամթերքների և զինտեխնիկայի Ուկրաինա փոխադրման աշխատանքներ են ընթանում։ Նախարարը կրկին ընդգծել է, որ թերակղզում ՌԴ զինված ուժերի գործողությունները պայմանավորված են եղել խաղաղ բնակչության կյանքին սպառնացող վտանգի և ծայրահեղականների կողմից ռուսական ռազմական կառույցների գրավման պատճառներով։

Նմանատիպ նյութեր