Մարզիչը բռունցնքերով հարվածներ է հասցրել մրցավարի գլխին. տեսանյութ
Բրազիլիայի ցածրագույն դիվիզիոնի հանդիպումներից մեկի ժամանակ արտառոց դեպք է գրանցվել: «Ֆաստ Կլուբե» - «Պենյարոլ» խաղի ժամանակ մրցավարը հաշվել է հյուրերի դարպասը խփած վիճահարույց գոլը: Դրանից հետո «Պենյարոլ»-ի խաղացողները փորձել են ազդել մրցավարի որոշման վրա: Հյուրերի դարպասապահների մարզիչը իր ձևով է փորձել վիճարկել մրցավարի որոշումը և ներխուժելով խաղադաշտ, բռունցքներով մի քանի հարված է հասցրել մրցավարի գլխին: