211652_close_icon

Միջհամայնքային բախումներ՝ Եգիպտոսի հարավում․ կան զոհեր

views-count1628 դիտում article-date 16:56 05-04-2014
Եգիպտոսի հարավում միջհամայնքային բախումների հետևանքով ավելի քան 18 մարդ է զոհվել։ Ըստ ոստիկանության տվյալների, Ասուան քաղաքում բախումները դեռ շարունակվում են, և հնարավոր է զոհերի թվի աճ գրանցվի։ «Բենի հալյալ» և «դաբուդիա» ցեղերի միջև բախումները սկսվել են ուրբաթ օրը՝ նրանց իրար հետ հաշտեցման փորձի տապալումից հետո։ Միջհամայնքային կոնֆլիկտային իրավիճակներ Եգիպտոսում հաճախ են գրանցվում, սակայն Ասուանի բախումներն զոհերի քանակով առանձնանում են։ Մահացածների թվում կանայք կան։

Նմանատիպ նյութեր