1655 դիտում
15:08 06-04-2014
Նախարար Քուշկյանը մասնագետների ուշադրությունը հրավիրել է հետպատվաստումային բարդությունների վրա
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մոտ հրավիրվել է իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի նիստ: Խորհրդակցությանը մասնակցել են հանձնաժողովի կազմում ընդգրկված այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
ԼՂՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման պետական ծրագրի ղեկավար Կարինե Բալայանը ներկայացրել է 2011-2015թթ. իմունականխարգելման ծրագրով նախատեսված երկրում ռոտավիրուս պատվաստանյութի ներդրման անհրաժեշտությունը, կարևորությունը, ինչպես նաև մանկական բնակչության շրջանում պատվաստումների իրականացման գործընթացը:
Նոր պատվաստանյութը, ըստ ժամանակացույցի, պետք է ներդրվի այս տարվա հունիսի մեկից: Մինչ այդ նախատեսվում են վերապատրաստումներ գործընթացում ընդգրկված բուժաշխատողների համար: Զեկուցողը ներկայացրել է ռոտավիրուսային հիվանդացության վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Հայտնի է, որ այս պատվաստանյութը Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է 2012 թվականից:
Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել Հայաստանի փորձը, հայաստանցի գործընկերների հետ համատեղ իրականացնել նախապատրաստական աշխատանքները: Միաժամանակ, հանձնարարել է ի մի բերել հեղինակավոր կազմակերպությունների կարծիքները ռոտավիրուսային պատվաստանյութի վերաբերյալ:
Նախարար Քուշկյանը մասնագետների ուշադրությունը հրավիրել է հատկապես հետպատվաստումային բարդությունների վրա: Նա նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել մշտադիտարկման այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա հետևել երեխայի առողջական վիճակին պատվաստումից հետո ևս:
Հարություն Քուշկյանը կարևորել է նաև հանրային իրազեկումը, հորդորել մանրամասն տեղեկություններ տրամադրել երեխաների ծնողներին, բացատրել պատվաստման կարևորությունը երեխաների առողջության պահպանման հարցում:
Նմանատիպ նյութեր
7660 դիտում
15:50 14-03-2014
ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար
1332 դիտում
16:42 30-12-2020
ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ով պատվաստվողների շրջանում հետպատվաստումային անսպասելի որևէ երևույթ չի գրանցվել
Այս բաժնից
1024 դիտում
14:30 05-01-2025
Ուկրաինական ուժերը ՌԴ Կուրսկի մարզում գրոհ են սկսել
796 դիտում
14:20 05-01-2025
Հունաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով կալանավորել են Ալիևի զարմուհուն
889 դիտում
13:21 05-01-2025
ՌԴ-ն ուկրաինական ՄիԳ 29 է խոցել