2701 դիտում
17:23 06-04-2014
Մոտենում է պատերազմը. Սաակաշվիլին հոդված է գրել
Հետևելով Օբամայի հայտարարություններին, տեսանելի է, որ Արևմուտքը չի ցանկանում Ռուսաստանի նկատմամբ կիրառել ավելի խիստ պատժամիջոցներ, այս մասին Foreign Policy-ում հրատարակած իր հոդվածում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը վերնագրված է` Մոտենում է պատերազմը:
Մարտի սկզբին Ղրիմի հանրաքվեի բեմադրմամբ և տարածաշրջանի անեքսիայով Ռուսաստանը նոր քաղաքական- իրավական իրականության հիմք ստեղծեց: Ինչպես Մոսկվան է անվանում, սա այսպես ասած նոր ռուսական պարադոգմա է անօրինական աշխարհի համար: Ինչպես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերգելը Բունդեսթագում ելույթի ժամանակ հայտարարեց, Ռուսասատանը մտցրեց ջունգլիների օրենք զարգացած աշխարհում: Մեր համար ովքեր իրենց գլխին են զգացել Վլադիմիր Պուտինի փորձերը, սկզբից էինք կանխելու ԽՍՀՄ-ի վերականգնման փորձը, քանի որ դա 20-րդ դարի ամենամեծ քաղաքական կադաստրոֆան էր կոչվում, այն ինչ Ուկրաինայում է տեղի ունենում, անակնկալ չէր: Սակայն սա ներկայացման վերջին արարը չէ,- գրում է Սաակաշվիլին:
Նրա կարծիքով բացահայտ է, որ այս փուլում Պուտինի ծրագրերի մեջ է մտնում գրավել Արևելյան Ուկրաինան:
Նախկին նախագահը գրում է, որ Վրաստանը Ուկրաինան և Մոլդովան պարզապես պատժվում են Ռուսաստանի կողմից նրանց ազատ և ժողովրդավար ապրելու ցանկության համար, որը տարբերվում է Պուտինի մոդելից: Նա կարծում է, որ Արևմուտքը պետք է ավելի խիստ և երկարաժամկետ պատժամիջոցներ կիրառի:
«Արևմուտքի պահվածքը կարելի է բժշկական միջամտություն համարել: Այն ժամանակ երբ Ռուսաստանը ագրեսիայի տեսքով առաջին անգամ Վրաստանի վրա հարձակվեց, սակայն միջազգային հանրությունը բավարավեց միայն բնութագիր տալ, իսկ հիվանդությունը բուժելու համար ոչինչ չձեռնարկեց: Ղրիմը Վրաստանում տեղի ունեցածի մետաստազն է, սակայն Արևմուտքը կրկին խուսափեց վիրահատական միջամտություն ցուցաբերել, քանի որ մեծ ռիսկ էր պարունակում: Սակայն որպես մինիմում, նրանք պետք է անցկացնեին քիմիաթերապիա: Սա նշանակում է, որ Եվրոպական կազմակերպությունները պայքարում են կարճաժամկետ, իսկ երկարաժամկետ հեռանկարներում այն չի օգնում պայքարել Պուտին անվանումը կրող ուռուցքի դեմ »,- գրում է նա:
Դրա համար ուզում եմ միջացգային կազմակերպություններին հիշեցնել Չերչիլի խոսքերը. Դուք ունեք ընտրություն պատերազմի և խայտառակվելու միջև: Ընտրեք խայտառակությունը և դրա համար պատերազմեք:
Նմանատիպ նյութեր
5748 դիտում
11:14 01-07-2017
New York Post պարբերականը Թրամփի մասին 3 բառից բաղկացած «հոդված» է գրել
6493 դիտում
12:14 14-01-2020
«Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները». շվեյցարական թերթը հոդված է գրել Հայաստանի մասին
11631 դիտում
12:39 10-09-2017
Միխայիլ Սաակաշվիլին լրագրողների հետ ավտոբուսով մոտենում է Ուկրաինայի սահմանին. անցակետում խցանում է առաջացել
Այս բաժնից
772 դիտում
14:20 05-01-2025
Հունաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով կալանավորել են Ալիևի զարմուհուն
853 դիտում
13:21 05-01-2025
ՌԴ-ն ուկրաինական ՄիԳ 29 է խոցել
1135 դիտում
12:36 05-01-2025
Բայդենը Քլինթոնին, Սորոսին, Մեսսին և ևս 16 մարդու շնորհել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևը