211652_close_icon
views-count3048 դիտում article-date 11:07 07-04-2014

Հայաստանը բավարարել է Հայաստանի տարածքն անցած ադրբեջանցի ընտանիքին ապաստան տրամադրելու դիմումը

Ադրբեջանից Հայաստան անցած ադրբեջանական հինգ հոգանոց ընտանիքին, որը դիմում էր ներկայացրել Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն պետական ծառայությանը՝ քաղաքական ապաստան տրամադրելու խնդրով, բավարարվել է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: «Ապաստարանը դա կառույցը չէ, այլ մենք պաշտպանելու ենք նրանց այն հալածանքներից, որ ենթարկվում էին Ադրբբեջանում»,- ասաց Գագիկ Եգանյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԳՆ-ը Facebook-ի իր էջում հաստատել է, որ Հայաստանում ապաստան տրամադրելու խնդրանքով ՀՀ իշխանություններին է դիմել ադրբեջանցի մի ընտանիք. «Հաստատում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիների՝ 5 հոգուց բաղկացած ընտանիքը քաղաքական ապաստան է հայցել Հայաստանում: Ավելի ուշ էլ որոշ մանրամասներ հայտնի դարձավ հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ հունվարի 29-ին դիմել է Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջեւը` իր, կնոջ եւ 3 մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջեւը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոեւայի, հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջեւը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, եւ կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի եւ Սփյուռքի վերաբերյալ: Գիտակցելով իր եւ ընտանիքի սպառնալից իրավիճակը՝ Ջ. Օրուջեւը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները: Հայտնվելով նման անելանելի իրավիճակում եւ զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը՝ Ջավիդ Օրուջեւը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից»:

Նմանատիպ նյութեր