211652_close_icon
views-count1999 դիտում article-date 11:55 07-04-2014

Բերման են ենթարկվել առևտրի կենտրոնից գողություն կատարած կանայք

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն օրերս Արշակունյաց պողոտայում գործող առևտրի կենտրոնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Ուկրաինայի քաղաքացի, 1987 թ. ծնված Գաննա Ս.-ին և 1989 թ. ծնված Արմինե Շ.-ին: Առևտրի կենտրոնի մենեջերը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ երեկոյան, ժամը 20.00-ի սահմաններում, նրանք հագուստեղենի բաժնից գողացել են տարբեր հագուստներ` պատճառելով 79.200 դրամի նյութական վնաս: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր