211652_close_icon
views-count1882 դիտում article-date 14:38 07-04-2014

Քեսաբահայերի հարցով համագործակցում ենք հայոց պատրիարքարանի հետ. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ սերտորեն համագործակցում է Պոլսի հայոց պատրիարքարանի և հայկական համայնքի հետ Սիրիայի Քեսաբ ավանում ապրող հայերի հանգստությունն ապահովելու համար, հայտնում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1631]Ermenihaber.am[/url] կայքը: Արտգործանախարարության գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի ժողովրդի առաջ առաց խտրականության բացել է դռները և Քեսաբի ու շրջակա տարածքներում բախումներից տուժած բոլոր քաղաքացիական անձանց աշխատում է օգնել: Հրատապ կերպով անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական անձանց վնասից զերծ պահելու համար և այդ ուղությամբ ՄԱԿ-ին տեղեկություններ են տրամադրվել: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1631]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր