211652_close_icon
views-count1365 դիտում article-date 13:00 08-04-2014

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Ֆուտբոլի անկախ միությունների համադաշնության (ՖԱՄՀ) պատվիրակությանը

Ապրիլի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ՖԱՄՀ պատվիրակությանը` կազմակերպության գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոփի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր ԼՂՀ-ի և ՖԱՄՀ միջև համագործակցության շարունակման եւ խորացման, այդ թվում՝ Շվեդիայում կայանալիք ՖԱՄՀ աշխարհի առաջնությանը Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականի մասնակցության վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր