ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը՝ ԼՂՀ հակամարտության վերաբերյալ
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն: Հայտարարությունը Գերասիմովն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք քննարկել ենք ռազմական համագործակցությանն առնչվող հետագա հարցերը: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար կարևորագույն խնդիրներից մեկը Ղարաբաղի հարցն է, որտեղ պետք է բացառվի ռազմական ճանապարհով լուծման տարբերակը»,-ասել է նա: