Թրամփը կարող է կրճատել Աֆրիկայում Պետդեպի և ԱՄՆ դեսպանատների գործունեությունը. NYT
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է արդեն հաջորդ շաբաթ հրամանագիր ստորագրել, որը նախատեսում է Պետդեպարտամենտի մասշտաբային վերակազմավորում, ներառյալ աֆրիկյան մայրցամաքում դիվանագիտական գործունեության դադարեցումը և մի շարք դեսպանատների ու հյուպատոսությունների փակումը:
Այս մասին հայտնում է The New York Times թերթը՝ հղում անելով 16 էջանոց նախագծին:
Սպիտակ տան նախաձեռնության համաձայն՝ բարեփոխումն ուղղված է արտաքին քաղաքական գերատեսչության «կարգավարժ վերակազմակերպմանը», ծախսերի կրճատմանը, ինչպես նաև վատնումների, խարդախությունների ու չարաշահումների դեմ պայքարին: Հրամանագրի շրջանակներում նախատեսվում է մինչև հոկտեմբերի 1-ը դադարեցնել «ոչ էական» դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունը Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած երկրներում: Մշտական ներկայության փոխարեն նախատեսվում է դիվանագետներին տարածաշրջան ուղարկել «թիրախային առաքելությունների» կազմում։
Բացի այդ, կարող է լուծարվել Աֆրիկայի գործերի բյուրոն․ այդ կառույցը պատասխանատու է տարածաշրջանում քաղաքականության մշակման համար։ Բարեփոխումը կվերաբերի նաև Պետդեպարտամենտի կենտրոնական վարչակազմին. նախատեսվում է կրճատել այն ստորաբաժանումները, որոնք զբաղվում են կլիմայի փոփոխության, միգրացիայի, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով: