211652_close_icon
views-count1139 դիտում article-date 08:48 09-04-2014

ՀՅԴ Գերագույն ժողովը կտևի ոչ թե 2, այլ 4-5 օր․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ըստ ՀՅԴ մեր աղբյուրների՝ ապրիլի 18-19-ը նախատեսված ՀՅԴ Գերագույն ժողովը կտևի ոչ թե 2, այլ 4-5 օր, որովհետև նախատեսված է հարցերի մեծ ամպլիտուդ՝ քեսաբահայության վիճակից մինչև ուկրաինական զարգացումներ ու ազգային համաձայնության կառավարություն։ Գժ-ն, փաստորեն, ընթանալու է կառավարության ձևավորման ֆոնին. հիշեցնենք, որ վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում պետք է ձևավորվի կառավարության նոր կաբինետը՝ նախարարներով հանդերձ։ Սակայն Գժ-ի միակ ինտրիգը սա չի լինելու։ Մեր զրուցակիցը չբացառեց, որ ԳՄ նոր մարմնի ընտրությանը զուգահեռ փոխվի նաև ԳՄ ներկայացուցիչը՝ Արմեն Ռուստամյանը. «Ընկեր Արմենի վահանը ընկեր Վահանն էր, նա հիմա չկա, և չի բացառվում, որ Հրանտ Մարգարյանի կադրերից որևէ մեկն զբաղեցնի ԳՄ ներկայացուցչի «պաշտոնը»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր