211652_close_icon

Հզոր պայթյուն՝ Պակիստանի մայրաքաղաքում․ կա 15 զոհ

views-count1518 դիտում article-date 11:10 09-04-2014
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով գրանցվել է 15 զոհ, հայտնում է Agence France-Presse֊ը։ Ըստ ոստիկանության տվյալների, պայթյունն որոտացել է մայրաքաղաքի արվարձանի շուկայում։ Պատարարի ժամանակ շուկայում 10֊նյակ մարդիկ են եղել, որոնց մեծ մասը տեղի վաճառողներն էին։ Պայթյունից որոշ ժամանակ անց իրավապահները հաստատել են ահաբեկչության վարկածը։ Ըստ Իսլամաբադի բուժհաստատությունների տվյալների, պայթյունի ընթացքում 35 վիրավոր է գրանցվել։ Ներկայումս միջադեպի տարածքը շրջափակված է: Ոստիկանները հետաքննություն են սկսել։

Նմանատիպ նյութեր