9545 դիտում
19:12 09-04-2014
Ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Toyota-ն. Կամերային թատրոնի հղի դերասանուհին տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Սաֆարյան փողոցում թիվ 7/10 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 31-ամյա Լիաննա Գրիգորյանի վարած Opel Vectra մակնիշի 16 OS 410 համարանիշի և 42-ամյա Միհրան Հարությունյանի վարած Toyota Hariier մակնիշի 21 OL 123 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գրիգոր Թամոյանը, տեղում էր նաև նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ հիվանդանոց տեղափոխված Opel-ի վարորդը հղի էր և Երևանի պետական կամերային թատրոնի դերասանուհի է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+