211652_close_icon
views-count4573 դիտում article-date 20:05 09-04-2014

Աղմկահարույց ձայնագրության մանրամասները. ինչո՞ւ էր ծեծի ենթարկվածը նախօրոք միացրել ձայնագրիչը. տեսանյութ

Արդարադատության նախարարության աղմկահարույց բացահայտման հեղինակ ու հերոս Արման Գասպարյանն ընդամենը 3 ամիս առաջ է վերադարձել` 2001-ից ընտանիքի հետ ապրում էր Լեհաստանում ու զբաղվում առեւտրով: Ինտերնետով ծանոթացել է ապագա կնոջ հետ, եկել Հայաստան ու ամուսնացել: Հայաստան տեղափոխվելուց հետո Արմանը մեկ անգամ իր մեքենայով գողության համար դատապարտված, այնուհետեւ պայմանականով ազատ արձակված ընկերոջը ուղեկցում է ՔԿՎ այլընտրանքային բաժին, ամեն բան ընթանում է ինչպես կարգն է: Միջադեպը տեղի է ունենում երկրորդ այցելության ժամանակ: Ի՞նչ էր տեղի ունեցել ձայնագրությունից առաջ եւ ինչո՞ւ էին Արդարադատության նախարարության պաշտոնյաները ծեծի ենթարկել նրան: Լեզվակռվից կամ բանավեճից անմիջապես հետո Արմանն ու ընկերոջ կինը իջնում են ներքեւ ու նստում մեքենան: Քիչ անց զանգում է ընկերն ու ասում, որ արագ բարձրանա վերեւ` իրեն սպասում են: Արմանը անմիջապես միացնում է հեռախոսի ձայնագրիչն ու քայլում վերեւ: Հենց սենյակ մտնելուց երկու բլից հարց ու պատասխանից հետո բռունցքով հարձակվում են նրա վրա: ՔԿՎ այլընտրանքային բաժնի Կենտրոն և Նորք բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանի և հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանի լիազորությունները դադարեցվել են, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/25829]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր