1660 դիտում
01:07 10-04-2014
«Բավարիա»-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում է. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Բավարիա»-ն սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ: Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: 57-րդ րոպեին հյուրերը Պատրիս Էվրայի գեղեցիկ գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Սակայն մանկունիանցիների ուրախությունը երկար չտևեց, քանի որ ընդամենը երկու րոպե անց «Բավարիա»-ն Մանջուկիչի դիպուկ հարվածից հետո վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Գվարդիոլայի թիմը խփած գոլից հետո հոգեբանական առավելություն ստացավ և սկսեց մեծ ճնշում գործադրել մրցակցի դարպասի ուղղությամբ: Մյունխենցիների ջանքերը հաջողությամբ պսակվեցին 68-րդ րոպեին, երբ Արյեն Ռոբենի փոխանցումից հետո Թոմաս Մյուլլերը առաջ մղեց իր թիմին: Դիմակայության ելքը վերջնականապես վճռվեց մյունխենցիների երրորդ գոլից հետո: 76-րդ րոպեին Արյեն Ռոբենը իրեն հատուկ ոճով խոցեց Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը:
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև առաջին խաղը ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով:
«Բավարիա» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 3:1
Գոլեր` Մանջուկիչ 59', Մյուլլեր 68', Ռոբբեն 76' – Էվրա 57'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1837 դիտում
00:55 09-04-2014
«Չելսի»-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում է. տեսանյութ
1270 դիտում
01:17 13-02-2014
«Բավարիա»-ն Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչում է. տեսանյութ
1339 դիտում
13:22 18-12-2014
Անգլիայի լիգայի գավաթ. կիսաեզրափակիչում «Լիվերպուլ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ. տեսանյութ
Այս բաժնից
1471 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1861 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1759 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը