211652_close_icon
views-count2890 դիտում article-date 08:57 10-04-2014

Արմեն Երիցյանը պատրաստ է հրաժարականի դիմում ներկայացնել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանն իրեն ասի՝ պետք է հրաժարականի դիմում ներկայացնել, պատրաստ է դրան: Նախարարի խոսքերով՝ ինքը որևէ տեղեկություն չունի՝ նոր ձևավորվելիք կառավարությունում ՕԵԿ նախարարները կվերանշանակվե՞ն, թե՞ ոչ: «Ժողովուրդ»-ի հարցին, թե հնարավոր է, որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հանկարծ վարչապետ դառնա, Երիցյանը պատասխանեց. «Արթուր Բաղդասարյանի առումով էլ ասեմ, որ ինքը տարբեր ժամանակահատվածներում տարբեր պաշտոնների է եղել: Այսքանը: Ես բացարձակ որևէ տեղեկություն չունեմ այդ մասով»։ Նախարարի խոսքով՝ իրենց մոտ այս օրերին նորմալ աշխատանքային վիճակ է, խուճապ չկա»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր