ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանն ընդունել է ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Թոմաս Հալյեին
Ապրիլի 9-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Թոմաս Հալյեին:
Շնորհավորելով վերջինիս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ բանակի հրամանատարը հույս է հայտնել, որ այսուհետ ևս համագործակցությունը պաշտպանության բանակի հետ կլինի արդյունավետ և կկառուցվի փոխըմբռնման մթնոլորտում:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև հետագա համատեղ անլեիքների և համագործակցության հեռանկարների շուրջ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն