211652_close_icon
views-count1404 դիտում article-date 11:54 19-02-2015

ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

Այսօր՝ փետրվարի 19-ին, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուոռլիկին և Պիեռ Անդրիոյին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը: Հանդիպման ընթացքում համանախագահները բանակի հրամանատարին են ներկայացրել իրենց տարածաշրջանային այցի արդյունքները, քննարկել հակամարտության կարգավորման հնարավոր հեռանկարները: Այնուհետև նրանց խնդրանքով Մովսես Հակոբյանն անդրադարձել է շփման գծում տիրող իրադրությանն ու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին: Վերջում Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է համանախագահներին հետաքրքող հարցերին: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Նմանատիպ նյութեր