211652_close_icon
views-count2164 դիտում article-date 12:22 19-05-2014

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Մայիսի 18-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը բանակի շտաբում ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Հանդիպման ընթացքում հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակը, անդրադարձել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին և դրանց հետևանքներին: Մասնավորապես, պաշտպանության նախարարը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից առաջնային գծում պարբերաբար կատարվող սադրիչ քայլերի, այդ թվում նաև դիվերսիոն հետախուզական գործողությունների վրա: Վերջում բանակի հրամանատարը պատասխանել է համանախագահներին հետաքրքրող հարցերին:

Նմանատիպ նյութեր