211652_close_icon
views-count1395 դիտում article-date 11:35 10-04-2014

Իրաքը դադարեցրել է Թուրքիա նավթի մատակարարումը

Իրաքի նավթի նախարար Աբդուլ Քարիմ Լույաբին հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի հետ, ում և հայտնել է, որ դադարեցվել է Թուրքիա նավթի մատակարարումը: Նախարարը նշել է, որ նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ ահաբեկիչները մի քանի անգամ փորձել են պայթեցնել Քըրքուք-Ջեյհան նավթատարը: Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կվերականգնվի նավթի արտահանումը: Նշենք, որ ըստ Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման մարմնի տվյալների՝ 2013 թվականին Թուրքիա ներմուծված նավթի ընդհանուր ծավալի 21,4 տոկոսը Իրաքից է ներմուծվել, 15,3 տոկոսը՝ Իրանից, 14,2 տոկոսը՝ Ռուսաստանից, մնացածը՝ Սաուդյան Արաբիայից, Լիբիայից, Հունաստանից և Նիգերիայից: Իսկ այս տարվա հունվարի Թորքիան կրճատեց նավթարդյունաբերական ապրանքների ներմուծումը 19,9 տոկոսով:

Նմանատիպ նյութեր