211652_close_icon
views-count2312 դիտում article-date 16:47 10-04-2014

Նյու Մեքսիկոյում ուղղաթիռն ընկել է հիվանդանոցի տանիքին

ԱՄՆ֊ի Նյու Մեքսիկո նահանգում բժշկական ուղղաթիռը թռիչքից վայրկյաններ անց ընկել է մանկական հիվանդանոցի տանիքի վրա։ Այս մասին փոխանցում են տեղի ԶԼՄ֊ները: Վթարի արդյունքում օդաչուն վնասվածքներ է ստացել, իսկ հիվանդանոցի երկու աշխատակիցները չեն տուժել: Անվտանգության համար շենքի վերին 2 հարկերի հիվանդները տեղափոխվել են այլ տարածք: Վթարի պատճառների մասին տվյալներ չեն հաղորդվում։ Ներկայումս պարզվում են վթարի հանգամանքները:

Նմանատիպ նյութեր