211652_close_icon
views-count2659 դիտում article-date 19:12 11-04-2014

Հռոմի պապը հրապարակային ներողություն է խնդրել

Հռոմի պապ Ֆրանցիսկոն հրապարակային ներողություն է խնդրել կաթոլիկ եկեղեցու այն սպասավորների փոխարեն, ովքեր սեռական բռնության են ենթարկել երեխաներին` տասնամյակներ շարունակ, հաղորդել է Վատիկանի ռադիոն: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Վատիկանում ընդունելով Երեխաների պաշտպանության միջազգային կաթոլիկ կազմակերպության անդամներին խոստովանել է, որ ինքը պետք է ներողություն խնդրի նրանց անունից ովքեր նման բաներ են արել: Նա նաև կոչ է արել կիրառել հստակ միջոցներ մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու համար:

Նմանատիպ նյութեր