10429 դիտում
09:55 12-04-2014
Դավիթ Հարությունյանն իր նախարար նշանակվելը չի բացառում. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին լուրեր են շրջանառվում, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշանակվելու է արդարադատության նախարար։
Այս հարցի կապակցությամբ Հարությունյանն ասաց, որ ամեն ինչ կախված է նշանակումից: «Սա քաղաքական խորհրդակցությունների գործընթաց է, և այդ գործընթացում ոչինչ բացառել չի կարելի: Սակայն այս պահին ես հստակ ոչինչ չեմ ցանկանում ասել»,- ասաց նա և ավելացրեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ով կնշանակվի վարչապետ, որի դեպքում նոր հստակ կլինեն գործունեության ծրագրերն ու ուղղությունները: «Վարչապետը 20 օրվա ընթացքում կձևավորի կառավարություն, որի բուն նպատակը թիմ ձևավորելն է»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ պարզաբանելով, որ թիմ ասելով նկատի չունի մերձավորներին, այլ թիմ, որն ունի միասնական գաղափարներ:
Ըստ նրա՝ կառավարությունը ոչ թե նախարարների հանրագումար է՝ այս նախարարն իր ոլորտում, այն նախարարն՝ իր, այլ կառավարություն է կոչվում, որովհետև յուրաքանչյուր նախարար պատասխանատու է կառավարության գործունեության համար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2395 դիտում
09:56 02-12-2014
Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում Սաակաշվիլիի նշանակվելը բարդացնելու է Վրաստան-Ուկրաինա հարաբերությունները
1783 դիտում
16:37 05-11-2022
Արթուր Վանեցյանը ոչ բացառում է, ոչ էլ չի բացառում մասնակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին
Այս բաժնից
2191 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1621 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1441 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»