10100 դիտում
09:24 12-04-2014
Վրաստանի նախագահն ու վարչապետն ընդհանրապես չեն շփվում իրար հետ․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Քաղաքական կուլիսներում տագնապալի լուրեր են պտտվում հարևան Վրաստանի մասին։ Ասում են, ընդ որում հավաստի և վստահելի աղբյուրներն են ասում այդ երկրի գործող ղեկավար եռյակը ծայրահեղ լարված հարաբերություններ ունի։
Վերջին տեղեկությունների համաձայն, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ու վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդհանրապես չեն շփվում իրար հետ և նույնիսկ բարև-բարլուս չունեն։ Խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին էլ, իր հերթին, լարված հարաբերություններ ունի թե վարչապետի և թե նախագահի հետ։ Երկրի պետական համակարգը, իհարկե, զգում է այս ամենը. լարումը փոխանցվում է ներքևներին, ինտրիգների և բամբասանքների հսկայական դաշտ է գոյանում։
Իհարկե, ընտրություններից առաջ Իվանիշվիլին հայտարարել էր, որ Սահակաշվիլիին տապալելուց մեկ տարի հետո հեռանալու է իշխանությունից, և նրա հեռացման մեջ ոչ մի անակնկալ չկա։ Բայց հիմա ստացվել է մի վիճակ, որ, ի դեմս նրա, երկրում գոյություն ունի որոշումներ կայացնող կենտրոն, որոշումներ կայացնող մարմին, որ նախատեսված չէ Սահմանադրությամբ։ Իսկ եթե Իվանիշվիլին իսկապես չի խառնվում որոշումների կայացմանը, ստացվում է, որ որոշումներ կայացնողները չունեն բավարար լեգիտիմություն, որովհետև վստահության քվեն Իվանիշվիլին է ստացել և ոչ թե իրենք։
Հիմա, իհարկե, վերջնական եզրակացություններ անելու հիմք չկա, բայց ճգնաժամի նախանշանները, որ առկա են վրացական իշխանության ներսում, կարող են փոխակերպվել պետական ճգնաժամի։ Մանավանդ ներկա վիճակում, երբ Վրաստանում ահագնանում են տագնապները, թե Ուկրաինայից հետո Ռուսաստանը սկսելու է զբաղվել իրենցով։ Ինչպիսին է իրավիճակը, երբ երկրի դե յուրե գերագույն գլխավոր հրամանատարը դե ֆակտո այնքան էլ գերագույն գլխավոր հրամանատար չէ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4581 դիտում
20:42 15-11-2017
Արծվիկ Մինասյանը հիմարություն որակեց այն լուրը, թե ինքն ու վարչապետն իրար չեն բարևում
Այս բաժնից
2191 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1621 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1441 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»